12 նոյեմբերի 2022 - 15:46 AMT
ՊՆ-ն էլեկտրոնային նոր հարթակ է գործարկել հրաձգության դասընթացները մեկնաբանելու հնարավորությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային նոր հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները:

Պաշտպանության նախարարությունըմարտական հրաձգության դասընթացներ է կազմակերպում, որոնց մասնակցում են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Դասընթացները ներառում են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

Առաջին փուլի հերթագրումն իրականացվել էր Երևանի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվել է իգական սեռի ներկայացուցիչներին: