12 նոյեմբերի 2022 - 16:41 AMT
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի «ցեղասպան հռետորաբանությունը»

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանության կապակցությամ ` անվանելով այն «ըստ էության ցեղասպանային»: Այդ մասին ասվում է ինստիտուտի Twitter-ի միկրոբլոգում։

Ինստիտուտը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել այդ հռետորաբանությունը՝ խուսափելու համար «հայերի նկատմամբ ևս մեկ ցեղասպանությունից»։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաղթանակի օրվա ելույթներում, որն իր էությամբ ցեղասպան է։ Էվֆեմիզմները կոչված են քողարկելու ցեղասպանական հռետորաբանությունը և մտադրությունները»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։