14 նոյեմբերի 2022 - 13:39 AMT
Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում, զբոսաշրջային վայրում պայթուն է տեղի ունեցել։ 6 մարդ է զոհվել, 80-ից ավելի տուժածներ կան։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ պայթյունը կատարվել է կնոջ կողմից։ Պայթյունի գործով կա մեկ ձերբակալված։