14 նոյեմբերի 2022 - 13:40 AMT
Դիլիջանի թունելը որոշ ժամանակով կհոսանքազրկվի

Դիլիջանի թունելը նոյեմբերի 15-ին ժամանակավորապես կհոսանքազրկվի, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նշվում է, որ նոյեմբերի 15-ին` ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։

«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - ասվում է հաղորդագրության մեջ։