Համաշխարհային ճգնաժամը կազդի Հայաստանի ներքին տուրիզմի զարգացման վրա

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի ներքին տուրիզմի զարգացման վրա: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Համաշխարհային ճգնաժամի հետեւանքներով Հայաստանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ դրամի արժեզրկումը հանգեցրին ազգաբնակչության եկամուտների նվազմանը, աշխատատեղերի կրճատմանը»,- ասել է նա:



Նրա խոսքերով 2009-ին կարող են առաջանալ երկրի ներքին տուրիզմի զարգացման խնդիրներ հայկական ընտանիքների բյուջեի կրճատման պատճառով: Նրանցից շատերը չեն կարող Հայաստանի շրջաններ, ինչպես նաեւ ԼՂՀ մեկնել հանգստանալու համար: «Հիմա դեռ վաղ է կանխատեսումներ անելու համար, բայց ներքին տուրիզմի զարգացման ոլորտում «բում» չի սպասվում, սակայն եթե նկատվի անկում, ապա այն կլինի ոչ մեծ` ընդամենը 5-7 տոկոս»,- հաղորդել է Սարգսյանը:



Ինչ վերաբերում է տուրիստական ծառայությունների գնին, ապա, Հակոբյանի խոսքով, գների իջեցում չի սպասվում: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահը, հյուրանոցների ծախսերի 80 տոկոսը կազմում են աշխատավարձերը, հարկային վճարումները եւ կոմունալ վճարումները: «Հարկային օրենսդրության խստացումը, հասարակական ծառայությունների սակագների բարձրացումը չեն նպաստում հյուրանոցային ծառայությունների գների իջեցմանը»,- ասել է նա: Հակոբյանը նաեւ ավելացրեց, որ տուրիզմի ոլորտը միակ ոլորտներից է, որտեղ բացակայում է մենատիրությունը, եւ հյուրանոցների տերերն իրենք են որոշում իրենց ծառայությունների սակագները:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---