Օհանյան․ Փողոցային գործընթացներն ավարտվել են, ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով

Օհանյան․ Փողոցային գործընթացներն ավարտվել են, ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԺ վերադառնալու ընդդիմության որոշմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են, իսկ ԱԺ-ում աշխատելու են իրենց օրակարգով։

«Հիմա փողոցային գործընթացներն ավարտվել են: Մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ մեր գործունեությունը շարունակենք ԱԺ-ում, իսկ մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտանգությանը, պաշտպանությանը, ինչպես նաև սոցիալական խնդիրներին, տնտեսական վիճակին, պետական կառավարմանը և այլն»,-ասել է Սեյրան Օհանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ ընդդիմությունը միշտ էլ ԱԺ-ում է եղել, «Հայաստան» խմբակցությունն այս ժամանակահատվածում աշխատել է իր սեփական օրակարգով:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս իշխանությունն ԱԺ-ում քննարկումներ է իրականացնում՝ մեր իրական վիճակից կտրված: Մեր բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք վերաբերել են անվտանգությանը, պաշտպանությանը և Արցախին, նրանց կողմից մերժվել են, իսկ իրավիճակային գնահատումից զերծ որոշումներ ընդունելը բերել է այնպիսի իրավիճակին, ինչպիսին մեր երկրում է»,-ասել է Օհանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ միտումնավոր գնում են խաղաղության կեղծ օրակարգի, ինչն էլ ընդդիմութանը ստիպեց, որ իր գործունեությունը շարունակի փողոցում:

Ըստ Օհանյանի՝ ընդդիմությունը 3 կարևոր հարց լուծեց փողոցում. առաջին՝ գեներացրեց ժողովրդի պայքարի ոգին, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդն ի վիճակի է շարունակել պայքարել իր ինքնության համար, երրորդ՝ եթե ժամանակավրեպ ինչ-որ փաստաթղթեր պետք է ստորագրվեին, դա կանխարգելեցին։

Ավելի վաղ ընդդիմության ամառային փողոցային ակցիաներից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ եթե ընդդիմությունը գնա խորհրդարան՝ ապա միայն իր օրակարգով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---