Ըստ ՄԱԿ-ի կանխատեսման՝ ՀՀ բնակչությունը մինչև 2050-ը կնվազի մինչև 2․6 մլն մարդ15 նոյեմբերի 2022 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, նշելով, որ նոյեմբերի 15-ին երկրի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 մլրդ, ասել է, որ Հայաստանի մասով կանխատեսումները բացասական են՝ բնակչությունը կշարունակի նվազել և 2050-ին կկազմի 2.6 մլն մարդ։ Նա նշել է, որ 2021-ի պաշտոնական տվյալներով ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050 թվականը, գրում է Panorama.am-ը։ «Տարածարջանում Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում է, որ բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը, մյուս բոլոր երկրներում բնակչության թիվն ավելանալու է»,-հավելել է նաև։ Հովհաննիսյանի խոսքով, վերջին տասը տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն ավելացել է մեկ մլրդ-ով։ Նա նշել է, որ առաջիկա տարիներին էլ աճի միտումը կպահպանվի, ակնկալվում է, որ 2050-ին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ 700 մլնի, 2080-ին՝ 14 մլրդի։ «Ըստ մեր կանախատեսումների, այդ թվաքականը կպահպանվի մինչև 2100 թվականը, ինչից հետո բնակչության թիվը կսկի նվազել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։ Խոսելով բնակչության աճի պատճառների մասին, վկայակոչելով ՄԱԿ-ի անցկացրած հետազոտություններն ու ուսումնասիրությունները, բանախոսը նշել է, որ բնակչության թիվն ավելանում է ծնելիության աճի, մահացության ցուցանիշի կրճատման ու կյանքի սպասվելիք տևողության ավելացման հետևանքով։ «Քսան տարի առաջ եթե մարդու կյանքի սպասվելիք տևողությունը 60-65 տարեկան էր, ապա 2019-ին կազմում էր 72 տարեկան, ակնկալվում է, որ 2050-ին կյանքի միջին տևողությունը կհասնի 77-ի։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 77 տարի է»,-ասել է նա։ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի անդամները կգնան Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատուն, որտեղ խորհրդանշական կերպով կնշվի ութմիլիարդերորդ մարդու ծնունդը։ Ծնվել է աղջիկ երեխա, որի ծնողներն ապրում են Գեղարքունիքի Ծովինար գյուղում։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |