Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ

Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

«Այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակների աշխատանքից, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի արգելքից հետո, արդարությունը հաստատվեց»,- ասվում է գրառման մեջ։

Ալիևան ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է եղել 18 տարի։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ալիևան հեռացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից և նամակ հղել այդ կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ նշելով, որ «Ադրբեջանն ամեն ինչ արել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համար, բայց փոխարենը ոչինչ չի ստացել»։ Նա նաև գրել է, թե ՅՈւՆԵՍԿՕ-ն «գումարները վերցնում էր Բաքվից, բայց հրաժարվում գնահատել ադրբեջանական մշակույթի հանդեպ հայերի մշակութային ցեղասպանությունը»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---