Նախագիծ․ Մեդիաները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ

Նախագիծ․ Մեդիաները չեն կարող ունենալ խաղատների, բուքմեյքերների, շահումով խաղերի նախկին կամ ներկա անվանումներ

PanARMENIAN.Net - ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ներկայացնելով իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ասել է, որ բուքմեյքերական անվանումներով լրատվամիջոցների առկայությունը մտահոգիչ է։

Ուստի, օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով կամ ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ: Ինչպես նաեւ կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միաջազգային կարգավորումներին:

Պապոյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ պատանեկան խաղամոլությանը վերաբերող հարցին, նշել է, որ թեև իրավական առումով հարցը կարգավորված է, սակայն հասկանալով հարցի ենթատեքստը, հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ մեկ այլ՝ արդեն գործող կարգավորմամբ անկանխիկ խաղադրույթները վերացնելով, ըստ էության, խնդիրը դառնում է վերահսկելի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։ ‌

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---