Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը մասնակցում են Թուրքիայում ընթացող զորավարժություններին

Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը մասնակցում են Թուրքիայում ընթացող զորավարժություններին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև չճանածված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները մասնակցում են թուրքական Իսպարտայում ընթացող զորավարժություններին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Haqqin.az-ը։

«Մենք միասնական ենք, հավասար և հզոր։ Թյուրքական պետությունների զինծառայողները հանդիպել են Իսպարտայում։ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները նախապատրաստություն են անցնում «Բնակավայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակում»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---