Առաջարկ. Նպաստները հունվարի 1-ից անկանխիկ վճարել15 նոյեմբերի 2022 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023-ի hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղբնակավայրերում, իսկ 2024-ից` մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ: «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ԱԺ-ում։ Հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում: Սոցապ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների համար: Խաչատրյանը պարզաբանել է, որ ազգային օպերատորն անկանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ կարող է վճարել մինչև 2023-ի փետրվարի 1-ը: Անդրադառնալով հնարավոր տեխնիկական խնդիրներին՝ նա նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում հունվարի մեկից նման խնդիր չի լինելու: Անդրադառնալով անկանխիկ գործարքներ կատարելիս կենսաթոշակառուին ու նպաստառուին տրվող հետվճարի ծրագրին՝ փոխնախարարն ասել է, որ հոկտեմբերի վերջի տվյալներով անկանխիկ գործառնություններն այսպիսի քարտերով մոտ 1.8 մլրդ դրամի են հասել: «Մենք որոշել ենք, որ պետք է երկարաձգենք ծրագիրն առնվազն 2023 թ. գոնե վեց ամսով»,- ասել է նա: Ծրագրին միացել են Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, ԱԿԲԱ բանկը և ՎՏԲ Հայաստան բանկը, որոնք ծածկում են դաշտի 60 տոկոսից ավելին: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով` փոխնախարարը նշել է, որ մինչ ծրագիրը սկսելը, անկանխիկ եղանակով քարտերի միջոցով վճարումներ ստանում էր 389,000 շահառու, այսօր 415,000-ը գերազանցում է: Ըստ նրա` այս թվերը վկայում են ծրագրի արդյունավետության մասին: ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |