16 նոյեմբերի 2022 - 10:47 AMT
Լեհաստանի նախագահ. Ստույգ տեղեկություն չկա, թե ում հրթիռներն են ընկել երկրում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ստույգ տեղեկություններ չունեն, թե ում հրթիռներն են ընկել երկրի տարածքում։

Մինչդեռ ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկրի տարածքում ընկել է «ռուսական արտադրության հրթիռ»։ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրևին կանչել էին ԱԳՆ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հստակ գիտենք, որ ամբողջ օրվա ընթացքում շարունակվել է ՌԴ հրթիռային գրոհը Ուկրաինայի դեմ, սակայն, այս պահի դրությամբ միանշանակ ապացույցներ չկան, թե ով է արձակել հրթիռը։ Քննչական գործողություններ են իրականացվում»,-ասել է նա։

Ըստ նրա, ոչինչ չի հուշում, որ միջադեպը կարող է կրկնվել։

«Տվյալ պահին կարելի է ասել, որ տեղի ունեցածը եզակի դեպք է»,-ասել է նա։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ լեհ-ուկրաինական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ «ռուսական հրթիռների» մասին հաղորդագրությունները սադրիչ բնույթ են կրում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս քիչ հավանական է համարել, որ հրթիռները Ռուսաստանից արձակված լինեն, հայտնում է BBC-ն։

Լեհաստանի ԶԼՄ-ները նոյեմբերի 15-ին հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում 2 հրթիռի ընկնելու մասին՝ Լյուբլինի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինային, որի արդյունքում 2 մարդ է զոհվել։