Մենենդես․ Ադրբեջանը ԼՂ-ում սպիտակ ֆոսֆոր է կիրառել, որը մատակարարել էր Ուկրաինան![]() 17 նոյեմբերի 2022 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, հայտնում է ANCA-ն։ Ռիքերն ասել է, որ ինքը չի լսել այս դեպքերի մասին, ինչին Մենենդեսը պատասխանել է. «Բայց սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են։ Ցավոք, այն մատակարարել է Ուկրաինան», գրում է Shantnews-ը։ «Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են։ Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի, կին հայ զինվորներին բռնության ենթարկելու տեսանյութերը ճշտելու համար։ Մենք ոչինչ չենք արել»,- ասել է սենատոր Մենենդեսը։ 2020-ի հոկտեմբերի 30-ի գիշերը ադրբեջանական ուժերը Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ էին պատսպարվում, կիրառել էր Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ: ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |