17 նոյեմբերի 2022 - 11:32 AMT
Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել է, որ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ» և «փողերի լվացում» հոդվածներով, գրում է Aysor.am-ը։

Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։

ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան եթերում զավեշտալի է որակել իրեն ներկայացված մեղադրանքը։

Նոյեմբերի 16-ին Աշոտյանին արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։