ՀՀ կառավարությունում կտրականապես հերքում են Արմեն Սարգսյանին երկրի վարչապետ նշանակելու մասին ասեկոսեները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում կտրականապես հերքում են ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին կառավարության ղեկավար նշանակելու մասին ասեկոսեները: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հավաստի նման տեղեկատվությունը, Հայաստանի Կառավարության հասարակայնության հետ կապերի գծով բաժնի եւ տեղեկատվության ղեկավարման գլխավոր մասնագետ Պետրոս Դեմիրճյանը հայտնել է, որ իրենք գրեթե ամեն օր բախվում են նման ապատեղեկատվության: «Անգամ անհրաժեշտություն չկա մեկնաբանելու նման ասեկոսեները, ակնհայտ է, որ այդպիսի տեղեկատվությունը որոշ քաղաքական ուժերին եւ նրանց շահերին է ծառայում»,- հայտնել է նա:

Այսօր մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայում, մտադիր է երկրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը: Որպես այդ նշանակման հիմնական պատճառ բերվում է այն փաստը, որ նախկին վարչապետն օգնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախընտրական նախագծերի մեծամասնության իրականացման գործում, ինչպես նաեւ պահպանել է իր կշիռը երկրի քաղաքական կյանքում` ստեղծելով ՄԻԱԿ կուսակցությունը:

Դրա հետ մեկտեղ, ՄԻԱԿ կուսակցության մամլո քարտուղար Նաիրա Կարապետյանը հայտնել է, որ կուսակցության ՄԻԱԿ անվանումը հաճախ սխալմամբ կապում են Արմեն Սարգսյանի անվան հետ: «Ես ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ ՄԻԱԿ կուսակցությունը ոչ մի առնչություն չունի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հետ»,- հայտնել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---