17 նոյեմբերի 2022 - 12:07 AMT
ԶԼՄ․ Զախարյանը ՀՀ քաղաքացիություն կստանա, «Չելսիի» հետ բանակցությունները շարունակվում են

«Չելսին» շարունակում է բանակցությունները Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան, ՌԴ ֆուտբոլի հավաքականի անդամ Արսեն Զախարայնի տեղափոխման շուրջ, գրում է Sports.ru-ն։

Զախարյանին մոտ կանգնած աղբյուրի վրա հղումով աղբյուրը նշում է, որ դեկտեմբերի Արսենը մեկնելու է Երևան՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչն ավելի դյուրին կդարձնի Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունք ստանալը։

Նշվում է, որ խոսքը սպորտային քաղաքացիությունը փոխելու մասին չէ, Զախարյանը կշարունակի խաղալ Ռուսաստանի հավաքականի կազմում։

Նշվում է նաև, որ «Չելսիի» կողմից գումարի փոխանցման հարցը ևս լուծված է՝ դա կարվի հայկական բանկի միջոցով։

Նշվում է, որ «Չելսիում» կարծում են, որ ՌԴ-ն դեռ մի քանի տարի չի մասնակցի միջազգային մրցաշարերի և այս իրավիճակը դրական են գնահատում ակումբի համար, քանի որ կիսապաշտպանը թիմի տնօրինության տակ կլինի հավաքականների խաղերի միջև ընդմիջումների ժամանակ։

Նշվում է, որ ապագայում «Չելսին» մտադիր է թիմը կառուցել երիտասարդ տաղանդների շուրջ և Զախարայնը համապատասխանում է այդ ռազմավարությանը։

Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի ակումբը պատրաստ է ձեռք բերել 19-ամյա ֆուտբոլիստին՝ 15 մլն եվրո հրաժարագին վճարելով։ Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ «Չելսի» տեղափոխվելու Զախարյանի շանսերը նվազում են։ Բոլոր կողմերը շահագրգռված են գործարքում, սակայն հարկավոր էր մի քանի հարց լուծել։ Գլխավոր խոչընդոտը գումարի փոխանցումն է ռուսական ակումբին, ինչը խնդրահարույց է դարձել ՌԴ դեմ գործող պատժամիջոցների պատճառով։

Photo. Getty Images