17 նոյեմբերի 2022 - 15:54 AMT
Կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի

Մինչև 2024-ի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: Այդպիսի որոշում է կայացվել կառավարության նիստում։

ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

Քանի որ հին նմուշի անձնագրերը պետք է դադարեցվեին թողարկվել 2023-ի հունվարի 1-ից, առաջարկվել է երկարացնել այդ ժամկետը մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը։