Ալիևը բացառել է բանակցությունները Ռուբեն Վարդանյանի հետ՝ նրան անվանելով «Մոսկվայի էմիսար»

Ալիևը բացառել է բանակցությունները Ռուբեն Վարդանյանի հետ՝ նրան անվանելով «Մոսկվայի էմիսար»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում է Արևելյան գործընկերության երկրների գծով հատուկ դեսպանորդ Դիրկ Շուբելը, հայտարարել է, թե չի բանակցի Լեռնային Ղարաբաղում «մոսկովյան էմիսար» (ԼՂ պետնախարար, խմբ.) Ռուբեն Վարդանյանի հետ, գրում է Haqqin.az-ը։

«Ես կարևորում եմ, որ Հայաստանը հստակ հայտարարի, թե ինչ է ուզում իրականում։ Եթե նրանք ուզում են խոսել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի աշխատի։ Մենք պատրաստ ենք խոսել այդ մասին Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Վարդանյանի պես մարդկանց հետ, որին ուղարկել են Մոսկվայից և որի գրպաններում միլիարդներ են»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, թե Վարդանյանին Մոսկվայից են ուղարկել հստակ օրակարգով։

«Մենք պատրաստ ենք խոսել մարդկանց հետ, որոնք ապրում են Ղարաբաղում և ուզում են այնտեղ ապրել։ Եվ այդ գործընթացը սկսվել է։ Եթե չլիներ որոշ երկրների միջամտությունը, որոնք ես նոր թվարկեցի, կարծում եմ, այդ գործընթացն ավելի դինամիկ կլիներ։ Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ։ Պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՌԴ միջև՝ այսինքն այն երկրների և ինստիտուտների, որոնց Ադրբեջանը համարում է ունակ աջակցելու այդ գործում»,- ասել է Ալիևը։

Ավելի վաղ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---