18 նոյեմբերի 2022 - 12:01 AMT
Քննարկվել են ՀՀ օդանավակայանների զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի օդանավակայանների զարգացման հեռանկարներն ու մոտալուտ խոշոր ներդրումային ծրագրերն այս ոլորտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հանդիպել է Airports Council International-ի Եվրոպական ռեգիոնի գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեչի և «Հայաստանի Միջազգային oդանավակայանների» տնօրեն Մարսելո Վենդայի հետ, որոնց հետ էլ քննարկել է այդ հարցերը։