18 նոյեմբերի 2022 - 15:13 AMT
Միշուստինը «իրապես դաշնակցային» է անվանել Մոսկվայի և Բաքվի գործակցությունը

Այցով Բաքվում գտնվող ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ վերջին շրջանում Մոսկվայի և Բաքվի համագործակցությունը դարձել է «իրապես ռազմավարական և դաշնակցային»։ Նա այդ մասին ասել է Ռուս-ադրբեջանականա միջտարածաշրջանային համաժողովի XI ընդլայնված նիստում։

«Վերջին տարիներին բարեկամության և գործընկերության կապերն ավելի ամուր են դարձել։ Համագործակցությունը ստացել է իրապես ռազմավարական և դաշնակցային բնույթ»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միշուստինը կարևորել է ընդհանուր լեզվային տարածքի պահպանումն ու հարմարեցումը նոր պայմաններին։

«Հիմա Ադրբեջանում 340 ռուսալեզու դպրոց կա։ Երիտասարդներից շատերն են ձգտում կրթություն ստանալ ռուսաց լեզվով»,-ասել է նա։

Խոսվել է նաև տարածաշրջանային կապերի աշխարհագրության ընդլայնման մասին։

Photo. Ria Novosti