18 նոյեմբերի 2022 - 15:25 AMT
Պեսկովը հաստատել է՝ Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առկա ձևաչափով կմասնակցի նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի հաջորդ շաբաթվա ժամանակացույցի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այց կլինի Հայաստան՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին, Մոսկվայում կանցնեն ՌԴ-Կուբա բանակցություններ»,-ասել է նա՝ հավելելով, որ կլինեն «նաև այլ միջոցառումներ»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կժամանի Երևան։ Նախարարը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ ղեկավարների և Անվտանգության քարտուղարների համատեղ նիստին։