Հայաստանում վերականգնողների դպրոց կբացվի

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կստեղծվի վերականգնողների դպրոց: Հայաստանի մշակույթի նախարարությունն արդեն մի քանի տարի որոշակի աշխատանքներ է վարում այդ ուղղությամբ: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով, վերականգնողների դպրոցի ստեղծման գաղափարը վաղուց է ծագել, սակայն այդ գաղափարի իրականացումն ակտիվացվեց հայտնի հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարի վերականգնման ժամանակ:



«Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի» նախագահ Մեցցո Իգիթյանը վստահեցրել է, որ հիմնադրամն աջակցելու է Հայաստանում վերականգնողների դպրոցի բացմանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---