«Գլենդել Հիլզ» ընկերությանը 2 մլրդ դրամի չափով պետական երաշխիք է տրամադրվել

PanARMENIAN.Net - «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան Հայաստանի կառավարությունը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին տրամադրել է բյուջետային երաշխիք` որպես 2 մլրդ դրամ հիմնական գումարով: Այդ մասին հինգշաբթի օրը Հայաստանի կառավարության նիստին հայտնել է քաղաքաշինության նախարարը:



Երաշխիքն ընկերությանը տրամադրվել է 2 տարի մարման ժամկետով վարկի եւ տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով: Տրամադրված վարկային միջոցներով ընկերությունը ծրագրում է ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում համապատասխան պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատումը:



Հանձնարարվել է նաեւ` որպես երաշխիք վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ կնքել 2009թ. հունվարի 16-ին կնքված պետական գնման պայմանագրի շրջանակներում հիշյալ ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարեփոխումների գրավի պայմանագիր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---