IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից

IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից

PanARMENIAN.Net - IDBank-ի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է․ նոր մասնաճյուղը լիովին համապատասխանում է IDBank-ի նորարար մոտեցմանն ու ծառայում է հաճախորդների հարմարավետ սպասարկմանը։

Րաֆֆու փողոցի 39/61 հասցեում վերաբացվող «Մալաթիա» մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների բարձրակարգ սպասարկումն ապահովելու համար, իսկ նորարար միջավայրն ու տեխնոլոգիական լուծումներն էլ ավելի հաճելի կդարձնեն այցելությունը Բանկ:

Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը՝ մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որի միջոցով կարելի է միայն մուտքագրելով հեռախոսահամար, փոխանցում կատարել IDBank-ի հաշվեհամարի, համալրել իրավաբանական անձի հաշիվը, ինչպես նաև շուրջօրյա օգտվել հարյուրավոր ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և շատ ավելին։

IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի կատարելագործումը միտված է հաճախորդների գոհունակության բարձրացմանն ու հարմարավետ սպասարկումն ապահովելուն։

«Որպես թվային բանկ IDBank-ը շարունակաբար աշխատում է առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ մասնաճյուղերի պատշաճ վերազինումը պարտադիր է՝ ապահովելու համար հաճախորդների լավագույն փորձառությունը», - նշել է Սուրեն Մարգարյանը։

IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---