23 նոյեմբերի 2022 - 11:54 AMT
Բելառուսական պատվիրակությունը Երևան է ժամանել ռազմական ինքնաթիռով

ՀԱՊԿ նսիտին մասնակցելու նպատակով Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել ռազմական ինքնաթիռով, հայտնում է Sputnik Բելառուսը։

Նշվում է, որ դա բելառուսական պատվիրակության մի մասն է, որը ՀՀ է ժամանել նոյեմբերի 22-ին։

Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյը Երևան է ժամանել Իլ-76ՄԴ ռազմական ինքնաթիռով։

Նշվում է, որ այդ նույն ինքնաթիռն օգտագործվել է 2022-ի հունվարին ՀԱՊԿ շրջանակում բելառուս խաղաղապահներին Ղազախստան տեղափոխելու համար

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։