Սերժ Սարգսյանն Ալի Բաբաջանի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի Արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Ապականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---