Պեսկով․ ՀՀ-ն կմնա ՀԱՊԿ-ում՝ չնայած բոլոր բարդություններին

Պեսկով․ ՀՀ-ն կմնա ՀԱՊԿ-ում՝ չնայած բոլոր բարդություններին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում, չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել։

«Անկասկած, կմնա»,- ասել է Պեսկովը՝ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո պատասխանելով այդ մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Միջոցառումը, անկախ բարդությունից, անկախ այն հանգամանքից, որ, ինչպես նշեցին իրենց ելույթներում ղեկավարները, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը մեկ անգամ ևս հաստատեց, որ այդ ձևաչափը պահանջված է, ՀԱՊԿ-ը կենսունակ է և պահանջված»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը տարվա սկզբին շատ կարևոր դերկատարում ունեցավ Ղազախստանում իրավիճակի կարգավորման գործում։

«Դա առաջին կառուցողական միջամտությունն էր ընդունող կողմի խնդրանքով, որը հանգեցրեց իրավիճակի կարգավորմանը, օգնեց Ղազախստանին դուրս գալ դրական զարգացման ուղու վրա, որի գագաթնակետը վերջերս կայացած արտահերթ նախագահական ընտրություններն էին»,- ասել է Պեսկովը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները շնորհավորեցին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին համոզիչ հաղթանակի առիթով։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---