Հայաստանի Աժ բնապահպանական հանձնաժողովի ղեկավարը դեմ է «GeoProMining» ընկերության նախագծին16 ապրիլի 2009 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի գյուղատնտեսության ու բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն այս մամլո ասուլիսում հայտարարել է, որ օրերս կայացել է հանձնաժողովի նիստը հասարակական կազմակերպությունների, գործադիր իշխանության գերատեսչությունների ներկայացուցիչների, գիտնականների, բնապահպանների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Երեւանի ու Սեւանա լճին սպառնացող բնապահպանական վտանգները: Արդյունքում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Երեւանի ու Սեւանա լճի բնապահպանական խնդիրներով: Ներկայումս խումբը 16 ծրագիր է մշակում եւ մոտ ապագայում կներկայացնի այն պատկան մարմիններին: Երեւանի բնապահպանական խնդիրների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը կգլխավորի Աժ պատգամավոր Բագրատ Սարգսյանը, Վլադիմիր Մովսիսյանը գլխավորում է Սեւանա լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը: Հայաստանի Ազգային ժողովի գյուղատնտեսության ու բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը դեմ է «GeoProMining» ընկերության նախագծին: 2008թ. «GeoProMining» ընկերությունը ներկայացրել է ոսկու կորզման գործարանի, ցիանիդների եւ այլ թունաքիմիկատների պահեստի կառուցման, ինչպես նաեւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի գոտում գտնվող Սոդքի ոսկու հանքի տարածքում թափոնների պահպանման պահեստարանի կառուցման նախագիծը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |