16 ապրիլի 2009 - 22:38 AMT
Takvim. Թուրքիան Հայաստանի առջեւ չորս պայման է դնում
Թուրքիան Հայաստանի առջեւ չորս պայման է դնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Այդ մասին գրում է թուրքական Takvim թերթը, որն արտահայտում է ազգայնամոլների տեսակետը: Թերթի կարծիքով պայմանները հետեւյալն են` Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համատեղ հանձնախմբի ստեղծում եւ բոլոր արխիվների բացում, այդ թվում` Դաշնակցության; 1990-ին Հայաստանի Անկախության ակտից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների մասին կետերի դուրսբերում, ԼՂ տարածքից դուրս գալը եւ Կարսի պայմանագրի արդյունքների ճանաչում Հայաստանի կողմից:

Ընդդիմադիր ԶԼՄ-ների կարծիքով, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը հենց այս պայմաններն է դնում Հայաստանում բանակցությունների ժամանակ: