Ալիև․ Բաքուն ուզում է, որ ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան կարգավորումները զուգահեռ ընթանան25 նոյեմբերի 2022 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան։ «Մենք ուզում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ գնան»,-ասել է նա, գրում է Interfax.az-ը։ Ըստ Ալիևը, ՀՀ հռետորաբանության մեջ փոփոխություններ են նկատելի։ «Հիմա նրանք ասում են, որ ուզում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք ասում ենք, որ կողմ ենք դրան։ Մենք ցանկանում ենք, որ այդ երկու գործընթացը զուգահեռ ընթանան՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը»,-ասել է Ալիևը։ Ալիևը նաև ասել է, որ չգիտի, թե «որքանով է անկեղծ հայկական կողմը, երբ խոսում է խաղաղության մասին»։ «Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը հասկանա, որ ոչ մի ընդհանուր բան չունի Ղարաբաղի հայերի հետ։ Մենք Զանգեզուրի միջանցք ենք ուզում։ Մենք ձգտում ենք սահմանազատման պատմական քարտեզների հիման վրա, ոչ թե այն քարտեզների, որոնք փորձում են մեզ ներկայացնել»,-ասել է Ալիևը։ Թուրքիայի պաշտոնյաները, խոսելով ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման մասին, մշտապես նշում են, որ համաձայնեցնում են իրենց գործողությունները Ադրբեջանի հետ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |