Եվրախորհրդարան. Լուկաշենկոն պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջև և կոչ արել առգրավել նրա ակտիվները

Եվրախորհրդարան. Լուկաշենկոն պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջև և կոչ արել առգրավել նրա ակտիվները

PanARMENIAN.Net - Եվրամիության խորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում բանաձև է ընդունել Բելառուսում իրավական իրավիճակի վերաբերյալ։ Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա հետ փոխկապակցված անձինք պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար և պետք է կանգնեն միջազգային տրիբունալի և Միջազգային քրեական դատարանի առջև։

Բանաձևով նաև կոչ է արվում Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին լրամշակել իրավական մեխանիզմը, որը թույլ կտա առգրավել սառեցված ակտիվները, այդ թվում՝ Լուկաշենկոյի, նրա ընտանիքի և մերձավորների ակտիվները, գրում է Deutsche Welle-ն։

Առաջարկվել է այդ միջոցներն ուղղել Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին և ժողովրդավարական ընդդիմության ներկայացուցիչներին։

Եվրախորհրդարանը, ինչպես և Եվրամիությունը և անդամ երկրները, չեն ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---