Ռուս խաղաղապահները՝ Բաքվին․ ԼՂ-ում տեղակայված զորախումբը օգտագործում է ՌԴ ԶՈւ ԳՇ քարտեզներով սահմանված տեղանունները

Ռուս խաղաղապահները՝ Բաքվին․ ԼՂ-ում տեղակայված զորախումբը օգտագործում է ՌԴ ԶՈւ ԳՇ քարտեզներով սահմանված տեղանունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահների զորախումբը պատասխանել է Բաքվի պահանջներին, որը հորդորել էր խաղաղապահներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղի հայկական տեղանունները։

Ադրբեջանի ՊՆ-ն դիմել էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմին` կոչ անելով չօգտագործել Լեռնային Ղարաբաղի հայկական տեղանունները, այլ միայն «բնիկ ադրբեջանականները»։ Որպես կոնկրետ օրինակ նշված էր Մաղավուզ բնակավայրի անվանումը, որի մասին ասվում է խաղաղապահների նոյեմբերի 24-ի տեղեկագրում։

Ռուսաստանի խաղաղապահների Տելեգրամ ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ Զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈւ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ:

«Զարմանք է առաջացնում Բաքվի քննադատությունը մասնավորապես Մաղավուզ բնակավայրի անվանումն օգտագործելու վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և բազմիցս խաղաղապահ առաքելության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ՝ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ ԼՂ տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյուններն ուղեկցելու համատեքստում։ Սակայն, դա ոչ մի խնդիր չէր առաջացնում տեղեկատվական դաշտում»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ, ադրբեջանական շարասյուների երթուղին ու ռուս խաղաղապահների հետ փոխգործակցությունը համաձայնեցնելիս, ադրբեջանական կողմը նույնպես օգատգործում է այդ տեղանունները։

«Ամենևին վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ, սերտ համագործակցելով, այդ թվում՝ տեղում, շարունակեր աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---