Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի երիտասարդների ԱԱ չեմպիոն

Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի երիտասարդների ԱԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը (60 կգ քաշային) իր տիտղոսներին ավելացրել է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը:

Եզրափակչում նա մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Առաջին ռաունդում Իսրայելյանը հաղթել է 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի հաշիվ է բացել հօգուտ մրցակցի, բայց Էրիկի առավելությունն այնքան մեծ էր, որ մրցավարները 3:2 հաշվով հաղթանակը շնորհել է Իսրայելյանին: 3-րդ ռաունդում արդեն Էրիկը 2 անգամ նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին և մրցավարներին այլ բան չէր մնում անել քան միաձայն հաղթանակը շնորհել մեզ»,-ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---