ՀՀ-ում գտնվող սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը 40 բարդ վիրահատություն է կատարել![]() 26 նոյեմբերի 2022 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է մոտ 40 բարդագույն վիրահատություն: Այդ մասին ասվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ «Մարդ-Բժիշկ, ում շնորհիվ շարունակում են բաբախել բազում սրտեր։ Այս ընթացքում մեր վիրահատարաններն ու մանկական կլինիկան աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով, անտրտունջ` ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ: Շնորհակալ ենք և պատասխանատու այն կյանքերի համար, որոնց լավացումը վստահվել է մեզ: Լեգենդար բժիշկ և լավագույն Ուսուցիչ` Հրայր Հովագիմյան, հպարտ ենք լինել ձեր մեծ ընտանիքի մի մասնիկը և Ձեր առաքելության ճանապարհի ուղեկիցը»,-ասվում է գրառման մեջ։ Հրայր Հովագիմյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ։ Հայաստանի ազգային հերոս կոչում է արժանացել, պարգևատրվելով հայրենիքի շքանշանով, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |