Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյանից մինչև Խորենացի հատվածը

Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյանից մինչև Խորենացի հատվածը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---