Զաս․ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել28 նոյեմբերի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր է առաջարկել, այդ թվում՝ առաքելության գործուղում Ադրբեջանի հետ սահման , որը կգնահատի իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Իրավիճակը բարդ է, առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, այն միջոցառումների համալիրը, որն առաջարկվում է ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին, իսկ այնտեղ միջոցառումները տարբեր են՝ և քաղաքական-դիվանագիտական, և ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այդ սահման, որն իրապես կգնահատի իրավիճակը, դրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների կողմից աջակցություն են ստացել», - ասել է Զասը։ Ըստ նրա՝ միակ բանը, որին չի հաջողվել հասնել, դա այնտեղ ստեղծված իրավիճակի միասնական գնահատումն է։ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանին օգնությունցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, բայց որոշակի լրամշակումների կարիք ունի: Հանձնարարություն է տրվել լրամշակել այդ փաստաթուղթը և ներկայացնել այն ստորագրման պետությունների ղեկավարներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |