16 ապրիլի 2009 - 22:56 AMT
Ուզբեկստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից
Ուզբեկստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Այդ մասին Հայաստանի մայրաքաղաքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիլոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով Ուզբեկստանի դուրս գալու մասին լուրերը կապված են նրա հետ, որ երկիրը դադարեցրել է իր անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին: «Ուզբեկստանի պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չի ժամանել ներկա գագաթաժողով, եւ ՀԱՊԿ ղեկավարությունը տեղեկացվել է այդ մասին»,- ասաց նա: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ Ուզբեկստանի ներկայացուցիչները, ներառյալ երկրի ղեկավարությունը, միշտ հաստատել են ՀԱՊԿ-ի գործունեության նկատմամբ հետաքրքրվածությունը: