Մարուքյան․ Բաքուն պետք է հիշի՝ Ալիևը հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը28 նոյեմբերի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հայկական տեղանուններ չօգտագործելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներից չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը հրադադարի եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Դա օրինական հիմք է տալիս Ռուսաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը։ Համապատասխան հաղորդագրությունն ունի «Ռուս խաղաղապահները կրկին ականջալուր չեն լինում Բաքվի հայտարարություններին» վերտառությունը։ Վերջին օրերին սա նմանատիպ արդեն երրորդ դիմումն է ՌԴ խաղաղապահ ուժերին՝ նախորդ 2-ում խաղաղապահներին հորդորում էին չօգտագործել, Մաղավուզ, Մարտունի և Մարտակերտ տեղանունները։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |