Կլաար․ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորեն և ուժեղ քաղաքական կամք

Կլաար․ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորեն և ուժեղ քաղաքական կամք

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, Twitter-ի իր միկրոբոլգում գրել է, որ խնդիրները շատ են և որ զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք է հարկավոր։

«Մի քանի մտորում անցած շաբաթվա վերջին Ադրբեջան այցի արդյունքների վերաբերյալ․

-Ադրբեջանի նախագահի կարևոր հավատարմությունը ԵՄ կողմից աջակցություն ստացած ձևաչափին։

-Շատ մարտահրավեր դեռ պահպանվում են. համապարփակ կարգավորման հասնելու համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորեն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---