Աղբյուր․ Բրյուսելը չի հրաժարվել քառակողմ հանդիպումը կազմակերպելու գաղափարից

Աղբյուր․ Բրյուսելը չի հրաժարվել քառակողմ հանդիպումը կազմակերպելու գաղափարից

PanARMENIAN.Net - Բրյուսելը չի հրաժարվել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը կազմակերպելու գաղափարից։ Այդ մասին տեղեկացրել է Եվրամիությունում (ԵՄ) դիվանագիտական աղբյուրը, հայտնում է «Ազատությանը»։

Աղբյուրը նշել է, որ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ նախապատրաստելու նոր հանդիպում։ Նախագահ Շառլ Միշելի համար, աղբյուրի ձևակերպմամբ, «դա կարևոր է»։

Բայց բանակցությունների կոնկրետ օր դեռ չի նշվում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։ Երևանն ի պատասխան հայտարարել է, որ պատրաստ է այդ բանակցություններին նախկին ձևաչափով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---