Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները![]() 30 նոյեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները, հայտնում է համայնքապետարանը: Ավելի վաղ կառույցը հայտնել էր, որ Հայաստանի առողջարանային կենտրոն Ջերմուկն աստիճանաբար վերականգնվում է: «Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո զբոսաշրջիկներ Ջերմուկում կան, բայց նախկինից քիչ։ Ջերմուկցիները, գնահատելով հասցված կորուստների չափը, փորձում են կյանքը վերադարձնել բնականոն հուն»,-ասվում էր հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |