ՀՀ-ում խորհրդարանական կառավարման մոդելը կպահպանվի․Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումը

ՀՀ-ում խորհրդարանական կառավարման մոդելը կպահպանվի․Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումը

PanARMENIAN.Net - Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստի նոյեմբերի 30-ի օրակարգում ՀՀ կառավարման ձևի ընտրության հարցն է եղել:

Խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը կողմ է քվեարկել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի 8 անդամ, դեմ՝ 1-ը, ձեռնապահ՝ 1-ը։

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:

Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:

ՀՀ-ն անցել է կառավարման խորհրդարանական տարբերակին 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կրկին պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման համակարգին, սակայն ավելի ուշ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---