Հորդառատ անձրեւը խանգարել է Նալբանդյանին ու Դավիդենկոյին կորտ դուրս գալ

PanARMENIAN.Net - Հինգշաբթի, հորդառատ անձրեւի պատճառով Մոնտե Կարլոյում հետաձգվել են Masters 1000 Monte-Carlo Rolex Masters-2009 կարգի մրցաշարի 3-րդ շրջանի մի շարք հանդիպումներ: Այդպիսով, արգենտինացի Դավիթ Նալբանդյանի խաղը ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ տեղի կունենա Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին: Այս զույգի հաղթողը երեկոյան քառորդ եզրափակչում կհանդիպի Էնդի Մարեյի կամ Ֆաբիո Ֆոնյինիի հետ, որոնցից մեկը եւս երկու հանդիպում կունենա ուրբաթ օրը: Նալբանդյանի ու Դավիդենկոյի միջեւ խաղը տասներորդը կլինի պաշտոնական մրցաշարերի շրջանակներում, եւ Դավիթը դեռեւս առջեւում է 6:4 հաշվով: Նրանց վերջին հանդիպումն անցյալ տարվա փարիզյան «Մասթերսի» եզրափակչում ավարտվեց Նալբանդյանի հաղթանակով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---