Թրեյսին ԱՄՆ Սենատի կոմիտեում ասել է` ՀՀ-ն դժգոհ է ՌԴ հետ հարաբերություններից 1 դեկտեմբերի 2022 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որի թեկնածությունն առաջադրվել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը դժգոհ է ՌԴ հետ հարաբերություններից, և Վաշինգտոնը, օգտվելով դրանից, «կարևոր բանակցություններ է վարում Երևանի հետ», գրում է ՏԱՍՍ-ը։ «Հայերն ինձ ասում են, որ, քանի որ նրանք չեն ցանկանում վերադառնալ անցյալին, կոռումպացված առաջնորդներին, նրանք ավելի լուսավոր ապագա են ուզում գտնել։ Կրկին անդրադառնալով Ռուսաստանի թեմային՝ կարծում եմ, որ խնդիրն այն է, ինչպես իրենք հայերն են ասում, որ իրենց որոշ նախկին և ներկա հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն բխում Հայաստանի այսօրվա պահանջներից։ Կարծում եմ, որ մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, հետևյալ փուլում ենք՝ մենք որոշ շատ կարևոր բանակցություններ ենք վարում այն հարցի շուրջ, թե ինչպես կարող են ամերիկացիներն օգնել Հայաստանին, որն, ըստ իս, շարունակում է ձգտել առավել ժողովրդավարական և անվտանգ ապագայի»,-ասել է Թրեյսին։ Նա հավելել է, որ այս առումով շատ են անվտանգության ոլորտի մարտահրավերները, որտեղ «Ռուսաստանն իր դերակատարումն ունի և որոնց ԱՄՆ-ն պետք է ուշադրություն դարձնի»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ-ում ԱՄՆ գործող Լին Թրեյսիի թեկնածությունն առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել են նաև Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենի վերաբերյալ լսումները: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |