Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը Կալիֆորնիայում հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 19-26-ը Կալիֆորնիայում հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայկական խորհրդում: Առնոլդ Շվարցենեգերի ստորագրած ուղերձում, մասնավորապես, ասված է. «1915 թվականի լույս 24-ի գիշերը ձերբակալվեցին այժմ որպես Ստամբուլ հայտնի քաղաքի հայ համայնքի շուրջ 200 առաջնորդներ: Հայ ժողովրդի ձերբակալությունները, սպանությունները, սիստեմատիկ ոչնչացումը եւ բռնի տեղահանությունը շարունակվեցին մինչեւ 1923 թվականը: Այդ տարիներին Օսմանյան կառավարությունը շուրջ 1,5 մլն հայերի կյանք խլեց եւ հայրենիքից զրկեց շուրջ 500 հազար հայերի:

Ովքեր կարողացան խուսափել մահից, ստիպված էին փրկվել փախուստով, նրանցից շատերը հիմնավորվեցին Կալիֆորնիայում: Այդ մարդիկ եւ նրանց ժառանգները առաջատար դիրքեր գրավեին բոլոր ոլորտներում եւ անգնահատելի ներդրում ունեցան մեր նահանգի զարգացման գործում:

Չորս տարի առաջ ես օրինագիծ ստորագրեցի Հայոց ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին: Այս շաբաթ մենք կատարում են այդ պարտականությունը եւ մեր հայ բարեկամների եւ հարեւանների հետ ինչպես Կալիֆորնիայում, այնպես էլ ողջ աշխարհում ճանաչում եւ հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, հիշում ենք այն ընտանիքները, որոնք փլուզվեցին, պատմությունը, որ փոխվեց ցեղասպանության պատճառով: Մենք չէինք ցանկանա հիշել այս վշտի մասին, սակայն մենք պետք է դա անենք, քանի որ կարող ենք դասեր քաղել պատմությունից եւ նորացնել մեր ջանքերն, ուղղված նրան, որ Հայոց ցեղասպանության նման բան այլեւս երբեք չկրկնվի: Այսպիսով, ես, Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերս, 2009 թվականի ապրիլի 19-26-ը հայտարարում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---