Կործանված B55 մասնավոր ինքնաթիռը Երևանից Աստրախան էր թռչում

Կործանված B55 մասնավոր ինքնաթիռը Երևանից Աստրախան էր թռչում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված B55 տիպի ինքնաթիռն ուղևորվում էր Աստրախան, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Օդանավը մասնավոր էր։

«Դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ:

ԱԻՆ-ը հայտնել է, որ օդաչուները ՌԴ քաղաքացիներ էին՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․ և Վ․ Ռ․, ծնված 1983 թ․։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---