Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է![]() 1 դեկտեմբերի 2022 - 20:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել։ Արդեն գործող 17 բանկին է միացել Ֆասթ Բանկը, որի նորամուտը բանկային համակարգ աննախադեպ է․ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում դեռևս որևէ վարկային կազմակերպություն չի վերափոխվել բանկի, ինչն առավել հետաքրքիր է դարձրել վերափոխման ամբողջ գործընթացը: Բանկի ռազմավարության հիմքում դրված են օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելու, թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված նպատակները։ Բանկ դառնալու ճանապարհին ընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ինչի շնորհիվ արդեն գործում են թեստային լաբորատորիաներ։ Ձևավորվել է նաև AI թիմ՝ մեծ քանակի տվյալներ մշակելու և վերլուծելու նպատակով։ Ֆասթ Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության ներքո նախատեսված հիմնական աշխատանքները էապես նպաստելու են ռազմավարական կարևորագույն նպատակների իրագործմանը։ Բանկում հետևողականորեն ընդլայնվում է IT ներուժը՝ չբացառելով հետագայում ֆինանսական տեխնոլոգիաների մատակարար հանդիսացող առանձին ընկերություն ստեղծելու տեսլականը։ Դեպի բանկ վերափոխման, թվային ռազմավարության և տրանսֆորմացիոն գործընթացների մասին ավելի մանրամասն ներկայացրել է Բանկի Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ Դանիել Ազատյանը։ ![]() ![]()
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |