Աշոտ Մելքոնյան. Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտվել է արդեն մի քանի տարի առաջ եւ Կոնգրեսի որոշումից բացարձակապես ոչինչ կախված չէ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով, հայ ժողովրդի համար միեւնույն է կասի Բարաք Օբաման ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը թե ոչ: «Այդ ամենը հարկավոր է ԱՄՆ-ի հայ համայնքին: Ես միշտ հիշում եմ հանգուցյալ արքեպիսկոպոս Մեսրոբ Աշչյանի խոսքերը. «Աստված չանի, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Թե չէ ի՞նչ են անելու սփյուռքի հայերը»: ԱՄՆ-ն վաղուց արդեն իրավաբանորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չհաշված այն 42 նահանգները, որոնք եւս ճանաչել են Ցեղասպանությունը: Իսկ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Ցեղասպանությունը: Պատմական հիշողությունը, որ ունեն հայերը, ունեն նաեւ թուրքերը: Թուրք պատմաբանները հայ պատմաբաններից լավ գիտեն, թե ինչ է կատարվել 1915 թվականին եւ ով է իրականում ապրել Արեւմտյան Հայաստանում»,-ասել է Մելքոնյանը: Նա նաեւ գտնում է, որ գլխավորն, ինչից վախենում է Թուրքիան, դա ոչ թե բարոյական կամ նյութական փոխհատուցումն է, այլ Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու պահանջը: «Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է արժանապատվորեն մեզ պահենք եւ չխոնարհվենք: Հակառակ դեպքում, հայերը կպարտվեն»,-ասել է հայ պատմաբանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---