17 ապրիլի 2009 - 15:42 AMT
Ղարաբաղի ներկայիս ստատուս-կվոյի ցանկացած փոփոխություն կապակայունացնի տարածաշրջանը
«Համաշխարհային հանրությունը հիանալի գիտի, որ Ղարաբաղի ներկայիս ստատուս-կվոյի փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ հնարավոր է, նաեւ պատերազմի: Իսկ վատագույն դեպքում, մենք կարող ենք կորցնել ԼՂՀ-ն, ինչը կնշանակի կորցնել նաեւ ՀՀ-ն որպես պետություն»,-Երեւանում լրագրողներին է ասել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա, ԼՂՀ կարգավիճակը հավասարազոր է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կարգավիճակին եւ ճանաչումը միակ ելքն է: Իսկ Բաքվի հայտարարությունները բացառապես ներքին օգտագործման համար են: Այն 40 կամ 50 հազար ադրբեջանցիներն, որոնք ապրել են Լեռնային Ղարաբաղում մինչ 1988 թվականը, վաղուց արդեն ապրում են տարբեր վայրերում եւ հստակ գիտեն, որ երբեք չեն վերադառնալու»,-ասել է հայ պատմաբանը: Նա նաեւ կոչ է արել չկիրառել «ազերի» բառը որպես ադրբեջանիցներ: «Չկա նման ազգ: Կան կովկասցի թաթարներ, որոնք Ստալինի ձեռքի մի շարժումով 1936թ. սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Ադրբեջան բառ եւս չկա, «Ադրբեջանը» դա պարսկական Ատրպատականն է թրքական հնչունափոխությամբ: Կոչելով մեր հարեւաններին ազերիներ, հայ լրագրողները ջուր են լցնում նրանց ջրաղացին»,-ընդգծել է Մելքոնյանը: