ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել։ Այդ մասին ասվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղեկագրում։

Պարեկություն է իրականացվել 3 ուղղությամբ՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը 30 դիտակետում։

Չնայած վերջին օրերին ամենօրյա դարձած Ադրբեջանի հորդորներին՝ տեղեկագրերում տեղանունների ադրբեջաներեն տարբերակն օգտագործել, ՌԴ ՊՆ-ն շարունակում է օգտագործել հայկական անվանումները։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նշվում է, որ «սահմանազատումը պետք է իրականցվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»
Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։
---